Շարունակելով «ARENA-իրավունք»
շարքն՝ այս անգամ կներկայացնենք, թե արդյոք հնարավոր է ստանալ մահացած հոր/մոր, պապի/տատի, ամուսնու/կնոջ անունով ներդրված ավանդը, թե ոչ:Նախ նշենք, որ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեն այն անձիք, ովքեր ծնվել են մինչև 1931 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալՄասնակցել
են ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին:Ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության մա րտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հա կառակորդի կողմից հողատարածքների գն դակո ծման դեպքեր ունեցող` ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձիք:
Ցավոք, այստեղ թվարկված չափորոշիչներին համապատասխանող շատ ավանդատուներ, կյանքից հեռացել են՝ չհասցնելով ետ ստանալով իրենց ավանդների փոխհատուցումը:Կյանքից հեռացած ավանդատուի ներդրած դրամական միջոցների հարցը օրենքը կարգավորում է հետևյալ կերպԸստ Կառավարության համապատասխան որոշման՝ եթե վերևում նշված չափորոշիչներին համապատասխանող ավանադատուն կյանքից հեռաացել է, ապա նրա անունով ներդրված ավանդը, որը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում, կարող է ստանալ նրա կողակիցը:
Բայց նշենք, որ այս դեպքում հնարավոր է ստանալ ավանդը ոչ թե ամբողջությամբ, այլ 50 տոկոսի չափով: Այսինքն՝ օրենքը համատեղ կյանքի ընթացքում դրված ավանդը համարում է ամուսինների համատեղ ձեռք բերած սեփականություն:Ավանդի փոխհատուցումը ստանալու համար անհրաժեշտ է, որ ավանդատուները հաշվառվեն սոցիալական աջակցության տարածքային կենտրոններում:
Մյուս բոլոր դեպքերում՝ ավանդի փոխհատուցում ստանալու իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, որը չի կարող անցնել այլ անձի, լինել գրավի առարկա, մտնել ժառանգության կազմի մեջ:Ստացվում է, որ հոր/մոր կամ տատի/պապի անվամբ ներդրված ավանդի դիմաց տրվող փոխհատուցման գումարը չի կարող ստանալ նրա որդին կամ ասենք՝ թոռը: