Ֆրանսիան պատրաստվում է աջակցել գերիների ազատ արձակմանը…Ելիսեյան պալատ

Ֆրանսիան

հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման օգտին:

Այս մասին հայտնում են Ելիսեյան պալատից՝ հղում անելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցին: «Երկրի ղեկավարն

անցկացրել է հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի հետ: Մակրոնը հայտնել է իր վճռականությունը՝ հասնելու երկարաժամկետ քաղաքական լուծման հոկտեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրից հետո»,-հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը:

Տեղեկացվում է , որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահը հայտնել է «Ֆրանսիայի պատրաստակամության մասին` աջակցելու գերիներին ազատ արձակելու ջանքերին, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանը»: Նշվում է, որ Մակրոնը նաև հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Տաթև Ֆռանգյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *