Ռուս
խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում առաքելությունը սկսելուց ի վեր վնասազերծել են ավելի քան 20 հազար պայթուցիկ նյութեր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։Տեղեկացվում է, որ Ռուսաստանի պաշտպանության
նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները։«2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական
ստորաբաժանումների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է գրեթե 435 հա տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շինություն, այդ թվում ՝ 22 հանրային կարևորության օբյեկտ, վնասազերծվել է 20650 պայթյունավտանգ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման եւ մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ։ Դրանք թույլ են տալիս ականազերծման բարձր տեմպեր լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում։«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը
դուրս են բերվում ու ոչնչացվում հատուկ կահավորված զինափորձարանում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներն աշխատանքների իրականացման ընթացքում»,- հայտնում է ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծել մայրաքաղաք Ստեփանակերտը