Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը..ՄԱՆԵ ԳևՈՐԳՅԱՆ

ՀՀ

վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը:— Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա:Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան:

— ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող միջանցքի մասին խոսք չկա:Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին է եւ այս համատեքստում՝ նաեւ Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային կապ հաստատելու:

Հայաստանը, իհարկե, հետաքրքրված է Ադրբեջանի տարածքով հայկական բեռների Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ հակառակ ուղղությամբ տեղափոխելու հնարավորությամբ: Հետաքրքրված ենք դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական բեռների ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի միջոցով տեղափոխման հնարավորությամբ, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն՝ հատկապես երկաթուղային տրանսպորտով փոխադրումներով:Այս համատեքստում, բնականաբար, Հայաստանը պատրաստ է ապահովել հաղորդակցությունը Ադրբեջանի Արեւելյան մասի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ:Այնուամենայնիվ, այս հարցերի ամբողջական քննարկումը դժվար կլինի առանց նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման, որով նախատեսվում է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակում:

Հայկական կողմը չափազանց կարեւոր է համարում նաեւ ռազմական գործողությունների գոտում որոնողափրկարարական աշխատանքների ծավալների ընդլայնումը: Այս թեմայով Ադրբեջանից հնչող վերջին շրջանի հայտարարությունները տարակուսանքի տեղիք են տալիս եւ կասկածի տակ դնում նոյեմբերի 10-ի հայտարարության պայմանավորվածությունները կյանքի կոչելու Բաքվի հանձնառությունը:Մինչեւ հիմա Բաքվում պահվող հայ գերիներ կան, բազմաթիվ են վկայությունները նրանց նկատմամբ դաժան եւ նվաստացնող վերաբերմունք ցուցաբերելու մասին:

Կան վկայություններ գերիներին մահապատժի ենթարկելու փաստերի վերաբերյալ եւ այս բոլոր վկայությունները պետք է մանրամասն քննության արժանանան՝ այդ թվում միջազգային ատյաններում:Միաժամանակ Ադրբեջանում շարունակվում է վերջին տասնամյակում ծավալվող հայատյաց քարոզչությունը: Տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է վերջ դնել սադրիչ գործողություններին եւ հայտարարություններին:

3 thoughts on “Հայաստանը պատրաստ է ապահովել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը..ՄԱՆԵ ԳևՈՐԳՅԱՆ

  1. Although an initial metaanalysis of adjuvant breast cancer radiation trials showed that improved disease free survival was counteracted by excess cardiac mortality 89, a recent metaanalysis that included trials with modern radiation techniques found that increased overall survival was associated with radiotherapy 90 finax for sale

  2. You ll also want to check the sodium content of your pooch s food and try not to give your dog table scraps, no matter how much he begs cialis daily Lewis, Jaime D; Chagpar, Anees B; Shaughnessy, Elizabeth A; Nurko, Jacob; McMasters, Kelly; Edwards, Michael J 2010

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *