Ինչ է ասել Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերջին նիստի ժամանակ..նա բացեց բակագծեր

Armlur.am-ի

տեղեկությունների համաձայն՝ վերջերս ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր թիմակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը որևէ նպատակ չունի առաջիկայում ակտիվ քաղաքականություն վերադառնալու:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը բացառել է, որ ինքը կրկին հայաստանյան քաղաքականությունում որևէ դերակատարում կունենա: Սարգսյան ասել է, որ որևէ ցանկություն չունի խառնվելու այն քաղաքական իրավիճակին, որն այս պահին առկա է Հայաստանում:Մեր տեղեկություններով Ս. Սարգսյանը շատ ծանր վիճակում է նաև կնոջ`

Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան պատճառով: Մեր աղբյուրները փոխանցում են, թե չնայած այն բանին, որ ՀՀԿ-ական շատ ներկայացուցիչներ ցանկանում են, որպեսզի ակտիվ քաղաքականություն վերադառնան, բայց Սարգսյանն իր «մասով» թեման «փակել» է:Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերի 30-ին ՀՀԿ գրասենյակում տեղի էր ունեցել կուսակցության գերագույն մարմնի նիստ, որի ժամանակ քննարկվել էր երկրում ստեղծված իրավիճակը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ որոշվել էր, որ ներկայիս իշխանությունների հետ ՀՀԿ-ն չի պատրաստվում, որևէ քաղաքական քննարկում ունենալ:Armlur.am-ը փորձեց

այս հարցերի շուրջ զրուցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ, սակայն վերջինս ասաց, որ այժմ չի ցանկանում, որևէ հարցի պատասխանել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *