Նախագահ
Արմեն Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին նախագահականից հայտնեցին NEWS.am-ի հարցին ի պատասխան։«Արմեն
Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում’ ընտանիքի ու թոռնիկների հետ: Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:Սակայն նախագահի մոտ ի հայտ են
եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանը մեկուսացել է և իր գործունեությունը
ժամանակավորապես շարունակելու է հեռավար»,- հայտնեցին նախագահական նստավայրից։