«Սառը
օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը…»․ Սուրենյան Առաջիկա 5 օրերին Հայաստանի մթնոլորտի
շրջանառության մեջ որևէ փոփոխություն չի սպասվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Արարատյան դաշտում, Արագածոտնի,
Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սառը օդի լճացման արդյունքում կպահպանվի և՛ ամպամածությունը, և՛ մառախուղը, ինչպես նաև ցածր ջերմային ֆոնը»,-գրել է Սուրենյանը: Երևան քաղաքում՝
Հունվարի 6-ի ցերեկը, 7-11-ին սպասվում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն։