Ապագայի ԱԹՍ…220 գրամ քաշով այս անօդաչուն կարող է ոչնչացնել ցանկացած ՀՕՊ…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ողջույն,

ապագա…🔴 Ամերիկյան Փարդիքսին նմանվող փոքրիկ, չճանաչված անօդաչու թռչող սարքի ցուցադրում՝ Իրանի Բանակի անօդաչու թռչող սարքերի զորահանդեսին զուգահեռ կազմակերպված ցուցահանդեսում✴️ Իրանի Զինված Ուժերի շտաբի պետ,

գեներալ-մայոր Բաղերիի ՝ Իրանի Իսլամական Հանրապետության Բանակի անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես կատարած այցի ընթացքում, թողարկվել է միկրո-անօդաչու սարքի մոդել, որը շատ նման է ամերիկյան Փարդիքս միկրո-անօդաչու թռչող սարքին:Փարդիքսը միկրո-անօդաչու թռչող սարք է, որը նախատեսված է վերջին սերնդի ցանցային

մեթոդներով պատերազմների համար, ինչը ընդունակ է խմբակային ու զանգվածային ձևով՝ հետախուզական գործունեություն կատարել:Այս անօդաչու թռչող սարքերը, որոնք խմբակային ձևով ցանցային մեծ թվով գործողություններ են իրականացնում, ունակ են տարանջատվելու մեկը մյուսից, սակայն ցանցի մեջ լինելև գործել միասնական՝ համաձայնեցված միմյանց հետ և իրենց կենտրոնակայանի հետ, յուրաքանչյուրը կատարելով իր առաջ դրված մարտական խնդիրը:

Այս տեսակի թռչող միկրոսարքերի ամենակարևոր առանձնահատկություններից մեկը՝ թշնամու ՀՕՊ պաշտպանական համակարգերի մոլորեցումն ու խաթարումն է՝ հետևյալ կերպ. այս միկրո-անօդաչուները կարողանում են թշնամու ռադարի մեջ երևալ որպես ռմբակոծիչ կամ կործանիչ, բնականաբար թշնամու ՀՕՊ համակարգը կրակ է բացում այս ֆեյք-կործանիչների ուղղությամբ, այնինչ՝ հարձակումը մեկ այլ ուղությունից է կատարվում. հենց սրանում է կայանում

թշնամու ռադարային և պաշտպանական ՀՕՊ համակարգերի մոլորեցումը:Այս անօդաչու միկրոսարքերի քաշը մոտ 220 գրամ է, որոնք սակայն ընդունակ են խաթարել թշնամու հակաօդային պաշտպանությունը, և արհեստական ​​ինտելեկտի միջոցով թիրախավորել թշնամու մարդկային ուժերը:Այս տեսակի անօդաչու միկրոսարքերի տեխնոլոգիան շատ յուրահատուկ է ու պատկանում է ԱՄՆ-ին: Եվ ըստ երեւույթին, այս մենաշնորհը այժմ կոտրվել է իրանցի երիտասարդ մասնագետների կողմիցՆյութի աղբյուր՝ Pooya Hosseini

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.