Ուրբաթ օրը Վճռաբեկ դատարանում
տեղի է ունեցել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բողոքի քննությունը։ Բացման և եզրափակիչ խոսքերով հանդես են եկել և Գագիկ Ջհանգիրյանը, և նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը։Ըստ էության ամբողջ ծավալով ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերի անվավերության հիմքերը։ Գագիկ Ջհանգիրյանը իր բացման խոսքում հանդես է եկել նաև հայտարարությամբ՝ նշելով, որ այս բողոքի քննության արդյունքում կատարված խախտումը վերացնելու դեպքում հրաժարվում է պետբյուջեից իրեն հասանելիք որեւէ
փոխհատուցումից՝ չցանկանալով երկրի համար այս ծանր ժամանակահատվածում բյուջեի վրա որեւէ ավելորդ ծանրաբեռնվածություն թողնել։
Նշենք, որ փոխհատուցման գումարը հասնում է մի քանի տասնյակ միլիոն դրամի: Հիշեցնենք, Գագիկ Ջհանգիրյանը վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի կողմից դեռեւս 2008 թվականին իրեն Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հրամանագրերը:
Նա հայցադիմումը դատարան է ներկայացրել 2019 թվականի նոյեմբերին:Ջհանգիրյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հայցի համար հիմք էր հանդիսացել նոր երևան եկած հանգամանքները։
Վճռաբեկ դատարան դիմելու համար որպես նոր երևան եկած հանգամանք էր հանդիսացել Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ քրեական գործով կայացված վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքով կայացված որոշումը: 5STOPPED Գործով վճռաբեկ դատարանի որոշումը կհրապարակվի առաջիկայում։