Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորները չկան..անհետ կորած զինվորի ծնող…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերակենդանացման

բաժանմունքում պառկած զինվորները չկան․ անհետ կորած զինվորի ծնող (Տեսանյութ)Վերակենդանացման բաժանմունքում պառկած զինվորները չկան․ անհետ կորած զինվորի ծնող Կառավարության դիմաց շարունակվում է անհետ կորած

զինծառայողների ծնողների և հարազատների բողոքի ակցիան։ Քիչ առաջ ծնողներից մեկն ասաց, որ պահանջում են վարչապետին և առողջապահության նախարարին։Ծնողի խոսքով՝ որոշ զինծառայողներ անհետացել են բուժհաստատություններից։

«Մեր պահանջն ա, որ էսօր առողջապահության նախարարը գա ու պատասխան տա․․․ Էն էրեխեքը, որոնց նկարները ցույց ա տվել, ամեն մի ծնող իրա էրեխուն տեսել ա, գտել ա՝ պառկած վերակենդանացման բաժանմունքում․․․

Բերել են Հայաստան ու էդ էրեխեքը չկան ոչ մի հիվանդանոցում․․․»,- ասաց նա:Ծնողի խոսքով Փաշինյանը հանձնարարել է, որ ԱԱԾ-ն զբաղվի խնդրով։

«Էդ էրեխեքը չկան, ասե՞ղ էր, ի՞նչ էր․․․»,- զայրացավ ծնողը։Նրա խոսքով՝ լուսանկարի զինծառայողը վերջին անգամ եղել է Գորիսի հիվանդանոցում։Մանրամասները՝ News.am-ի տեսանյութուՄ…ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *