Ռուսաստանը կմտնի Նախիջևան.Խոցված ուղղաթիռի ինտրիգը….

Ռուսաստանը

կմտնի՞ Նախիջևան. Խոցված ուղղաթիռի ինտրիգը«Այս գործի քննության ժամանակ մի շարք քննչական գործողություններ անցկացնելու անհրաժեշտություն է ծագել, մասնավորապես՝ մի շարք կասկածյալների ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածի

որոշ հանգամանքները հստակեցնելու առումով։ Այս մասին գրում է 1in.am-ը:Այս կապակցությամբ Ադրբեջան հարցում է ուղարկվել միջազգային-իրավական օգնության ցուցաբերման մասին»,- «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ռուսական ռազմական ուղղաթիռի խոցման առիթով հարուցված քրգործին տեղեկացված աղբյուրը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն վերաորակավորել է գործը, և նախկինում ըստ էության թռիչքային անվտանգության կանոնների խախտման հատկանիշով հարուցված քրգործը ներկայում ընթանում է դիտավորյալ սպանության հատկանիշով:ուղղաթիռԱկնառու է, որ վերաորակավորումը ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական նշանակություն, քանի որ խոսքը օտար պետության զինված ուժերի մասին է, ընդ որում՝ դեռ հարց է, թե որն է այդ օտար պետությունը՝ Ադրբեջա՞նը, թե՞ Թուրքիան:

Կամ՝ արդյոք միայն Ադրբեջա՞նը, թե՞ նաև Թուրքիան, որի զինվորականներ կան Նախիջևանում, որտեղից խոցվել էր Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի շարասյունն ուղեկցող ուղղաթիռը:Դա տեղի էր ունեցել բավականին ուշագրավ ժամանակահատվածում՝ նոյեմբերի 9-ի երեկոյան, երբ փաստորեն քննարկվում էր եռակողմ համաձայնագրի և զինադադարի հարցը Երևան-Մոսկվա-Բաքու ձևաչափում:Առանց այդ էլ բավականին ինտրիգային այդ խոցումը՝ ժամանակահատվածի իմաստով, փաստորեն ստանում է նոր երանգներ, և ինտրիգն ավելի է սրվում:

Մի քանի շաբաթ առաջ այդ առնչությամբ հարցադրում էինք արել մեր հրապարակումներից մեկում, թե արդյոք ուղղաթիռի հարցը Ռուսաստանը կօգտագործի՞ Նախիջևան, այսպես ասած, ուժային մուտքի համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *