ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին….

«Իրավունք»

թերթը նոյեմբերի 17-ին գրել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, ըստ որի՝ հնարավոր է ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ պահպանելով հայկական անձնագիրը։«Ռուսաստանի Դաշնության

նախագահ Վլադիմիր Պուտինը նոր ու շատ կարևոր օրենք է ստորագրել՝ պարզեցնելով Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու կարգը: Համապատասխան փաստաթուղթը ներկայացվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային հարթակում»,- գրել էր թերթը։Իրականում, սակայն, Վլադիմիր Պուտինը Հայաստանի քաղաքացիների վերաբերյալ այդպիսի օրենք չի ստորագրել։ Եվ թերթի նշած իրավական հարթակում այս մասին որևէ տեղեկություն չկա։

«Իրավունքի» հոդվածը, ամենայն հավանականությամբ, այս տարվա ապրիլի 24-ին Պուտինի ստորագրած օրենքի փոփոխության մասին է, որը հնարավորություն է տալիս հետխորհրդային մի շարք երկրների՝ Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին առավել պարզեցված ընթացակարգով ստանալ ՌԴ քաղաքացիություն։

Սակայն այս օրենքը չի տարածվում Հայաստանի քաղաքացիների վրա։Ի դեպ, «Իրավունքի» հոդվածը Rusarminfo լրատվական գործակալության ապրիլյան հոդվածի գրեթե բառացի թարգմանությունն է։Այսպիսով, փաստենք, որ նոյեմբերի 17-ով թվագրված հոդվածը ոչ միայն ունի մի քանի ամսվա վաղեմություն, այլև որևէ կերպ չի վերաբերում Հայաստանի քաղաքացիներին։

Տեգեր : ՌԴ քաղաքացիություն

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *