ՀԱՊԿ եւ հայ-ռուսական պայմանագրերն այլեւս զրոյացված են․ Ինչ է ենթադրում «անվտանգության նոր համակարգը»

Դ

եկտեմբեր 29-ին Սոչիում ՌԴ եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Լավրովը եւ Չավուշօղլուն ազդարարեցին ռուս-թուրքական հարաբերություններում լիակատար փոխըմբռնումը եւ ներդաշնակությունը։ Արցախի մասով թուրքական սպայակազմը Աղդամի «մոնիտորինգի» կենտրոնից իրավունք ստացավ վերահսկել

Արցախի տարածքն ու  Հայաստանի սահմանամերձ շրջանները, լուծվեց ահաբեկիչ-վարձկանների վերաբնակեցման հարցը Արցախում։Սոչիում ռուս-թուրքական բնակցությունների ավարտին Չավուշօղլուն ափսոսանք հայտնեց, որ «համավարակը երկու երկրներին փոքր-ինչ հետ է պահում երկկողմ հարաբերությունների 100-ամյակի լիաթոք տոնակատարությունից»։ 100-ամյակի սկիզբը Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրն է, որով Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության տարածքի մեծ մասը նվիրեց Թուրքիային ու «Ադրբեջանին»։ 100-ամյակի նախօրեին Արցախն օկուպացվեց եւ կտրվեց

Հայաստանից, Հայաստանի տարածքում նախատեսվում է ստեղծել մի քանի «անվտանգության գոտի» ռուս-թուրքական վերահսկողությամբ։«Ղարաբաղյան հարցում հաղթողներ ու պարտվողներ չպիտի լինեն», «Ղարաբաղյան կոնֆլիկտը ռազմական լուծում չունի» կարգախոսներն այլեւս հեռավոր անցյալ են, ինչպես եւ «հայ-ռուսական դարավոր բարեկամության» սովետական եւ հետսովետական մանթրաները: Հետխորհրդային շրջանն ավարտվեց 2020-ի նոյեմբեր 9-ին թե 10-ին: Հիմա թուրք-ռուսական դարավոր անխախտ բարեկամության ժամանակաշրջանն է:Ըստ էության, անցյալում են նաեւ հայ-ռուսական պաշտպանական պայմանագրերը եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը «պատասխանատվության գոտում»։ Ռազմական գործողությունների օրերին Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը մերժեցին իրենց պայմանագրային պարտավորությունների կատարումը (այդ օրերին իսկապես հուզիչ էր պրոռուսական ընդդիմադիրների նախատինքը կառավարությանը՝ թե ռուսներին լավ չեք դիմել, մենք ավելի լավ կդիմեինք)։ Ինչպես ասում է գործող վարչապետը, հիմա «Հայաստանում Ռուսաստանի աջակցությամբ անվտանգության նոր համակարգ է կառուցվում»։ Թե ինչ համակարգ է լինելու դա՝ նկարագրված է վերը։

«Անվտանգության նոր համակարգն» ամրագրվելու է նոր պայմանագրով, որը դառնալու է եռակողմ հայտարարության ու բանավոր պայմանավորվածությունների իրականացման արդյունքը։ Մոսկվան ու թուրքական կողմը ձգտում են լեգիտիմացնել «նոր սահմանները», Բաքուն ու Անկարան խոսում են հայկական պահանջներից հրաժարվելու եւ 6-ի պլատֆորմին միանալու հնարավորության, այն է՝ Հայաստանի համար զրոյական կետից սկսելու մասին, որն իր ամանորի ուղերձում հռչակեց Հայաստանի գործող վարչապետը։2021-ին սպասվող այս իրադարձությունների ֆոնին «ռուսասիրություն-թրքատյացություն» պարտադրված կաղապարներում մնալն արդեն իսկ ամոթալի է։ Դա ենթադրում է ինքնամեկուսացում քաղաքական հնարավորություններից եւ քաղաքական տարածության ծայրահեղ սահմանափակում։ Մինչդեռ, առավել եւս այս իրավիճակում Հայաստանի պարագայում դրական առումով զրոյացվել է մեկ այլ բան, որը մեզ սպանում ու տեղահանում է արդեն 200 տարի։Հայաստանում կան ուժեր, որոնք հասկանում են այս հնարավորությունները։ Ավանդական քարոզչությունը, որին ներգրավվել են հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները, այլեւս չունի նախկին ազդեցությունը։աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *