Քիչ առաջ կյանքից հեռացել է..հայ ժողովրդի համար հերթական կորուստը…

Կորոնավիրուսից

մահացել է «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգը 78 տարեկան էր։1981-ին կազմակերպել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը առանց իրավաբանական կարգավիճակի,

տնտհաշվարկային հիմունքներով հիմնարկ-ձեռնարկությունների համար կատարել է կիրառական ուսումնասիրություններ աշխատանքի կազմակերպման, աշխատակազմի կառավարման, բնակչության տնտեսական-քաղաքական ակտիվության, նոր սերունդների սոցիալականացման, ընտրությունների անցկացման խնդիրների վերաբերյալ։

1988-ից մշակել և կիրառել է տարրական դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու թեստային համակարգեր։ 1988-ից զբաղվում է մարկետինգային հետազոտություններով՝ Հայաստանի Ռեկլամային Գործակալության, «Հայյուվելիրտորգի», «Հայկենցաղսպասրկման», «Աշտարակ-կաթի», «Գրանդ-Տոբակոյի», «Գրանդ-Քենդիի», «Սիգարոնի»,»International Spirit Company»-ի, «Երևանի կոնյակի գործարանի» պատվերներով։

1991-ին հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, որը առ այսօր կատարել է ավելի քան 350 հետազոտություններ՝ Համաշխարհային Բանկի, Զարգացման Ասիական Բանկի, UNDP-ի, INTAS-ի, IFES-ի, IDEA-ի, JICA-ի, CIVICUS-ի. WHO-ի,

ՀՀ Կառավարության և առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անհատ թեկնածուների պատվերները։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *