Շուռնուխցիները
վերջնաժամկետից շուտ քանդեցին տները (Տեսանյութ) Շուռնուխցի Խաչիկ Ստեփանյանի ձեռքը չգնաց այրելու իր տունը, որն արդեն անցել է ադրբեջանցիներին։ Նրա հետ անելանելի դրության մեջ են հայտնվել 12 տանտերեր։
Այդ տներում արդեն ադրբեջանցիներնեն նստած։Ալիևի Ջի Պի Էսն է սահմանազատում իրականացնում՝ իրենով անում հայկական տարածքներ։ Իսկ Հայաստանում թշնամու դեմ կանգնած են միայն գյուղացին ու համայնքի ղեկավարը։
Նշենք, որ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հանդիպեցին Շուռնուխի բնակիչների հետ՝ տեղեկացնելու սահմանին տիրող իրավիճակը, հնարավոր վտանգները և մի շարք այլ կարևոր հարցեր:«Աստված չանի, անասունն անցավ, անասունի հետևից գնալ չի կարելի:
Կդիմենք մեր սահամանպահ տղաներին, ստեղ պատասխանատուն Օհանյանն ա. ինչ լինի մեր սահամանապահների միջոցով ենք անելու»,- ասաց Արշակյանը:Մանրամասները՝ Zangezur.tv-ի տեսանյութում