Հայաստանը 2 հեռանկար ունի կամ վերադառնալ Ռուսաստան կամ ջախջախվել Թուրքիայից…ՄԻԽԱՅԵԼՈՎ

politnavigator.net-ը

գրում է, որ հավանաբար Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտությունից դուրս գալու լավագույն ելքը կլինի Ռուսաստանի հետ վերամիավորումը

: Այս մասին «Ռուսական հետաքրքրություն» համացանցային ալիքի եթերում հայտարարել էՌուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական, Պսկովի նահանգի նախկին նահանգապետ և ԴԺՀ-ի նախարարների խորհրդի նախկին գործերի կառավարիչ Եվգենի Միխայլովը:Փորձագետն ընդգծել է, որ պաշտոնական Երևանը ոչ մի տեղից օգնության սպասելիք չունի, բացի Մոսկվայից:

«Սկզբունքորեն, հայերի համար դա լավագույն ելքն է այս իրավիճակից: Այլ բան է, որ նրանք, բնականաբար, չեն հասնի այդ փայլուն գաղափարին, բացառությամբ մարդկանց որոշակի խմբի …Հայաստանը, ի տարբերություն այդ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների, գտնվում է շատ ծանր վիճակում: Բացի Ռուսաստանից ոչ ոք չի կարող օգնել նրան: Հայաստանը հարյուրամյակներ շարունակ Ռուսաստանի մաս է կազմել, և ոչինչ չի պատահել:

Հետևաբար, այդ գաղափարի մեջ առանձնապես նոր բան չկա: Արդյո՞ք Ռուսաստանին դա պետք է, սա երկրորդ հարցն է, բայց եթե Հայաստանը միանա Ռուսաստանին, այո, դա ելք կլինի: Բայց հիմա ոչ Կրեմլը, ոչ Երևանը նույնիսկ չեն քննարկում դա:

Հետևաբար, իրական պայմաններում, իհարկե, լավագույն դեպքում Հայաստանը կարող է կայունացնել իրավիճակը Ղարաբաղի հարցով նման համաձայնագրի միջոցով և, եթե բախտ ունենա, ինչ-որ կերպ կկարգավորի իր խնդիրները»,- ասել է Միխայլովը:Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *