Արդեն
հասկանալի է դառնում, թե ինչ պատճառներով են դեռևս 2019 թվականի հունիսին Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի առաջարկը մերժել Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:Նրանք նիստի ընթացքում
մերժել են քվեարկության դնել Բակո Սահակյանի առաջարկը՝ 2019-2020 թվականների համար որպես նպատակային ծրագիր ընդունել Կապան-Կովսական-Մեխակավան-Հադրութ երրորդ ռազավարական ճանապարհի կառուցման հարցը:Մինչդեռ վերջին պատերազմի
ժամանակ այդ ճանապարհը կարող էր ապահովել Արցախի Հանրապետության հարավային շրջանների անառիկությունը:Նշենք նաև, որ այդ նիստի ավարտին նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել շատ կտրուկ խոսքով՝
հայտնելով, որ իր համար անհասկանալի է հիմնադրամի ղեկավար կազմի մոտեցումը՝ ռազմավարական ճանապարհի կառուցման հարցում, և որ հիմնադրամը շեղվել է իր հիմնական առաքելությունից:Հիմա արդեն հասկանալի է դառնում,
որ ամեն ինչ ծրագրված ու որոշված է եղել դեռ շատ վաղուց, այնպես որ հիմնադրամից 100 միլիոն դոլար գումարի կորուստը ևս զարմանք կամ տարակուսանք չի առաջացնում:աղբյուր