Երեխաների ծննդականներում․ օրենքն ուժի մեջ է մտել

«Հանրային ծառայությունների համարանիշի մասին»օրենքի 3-րդ

հոդվածում, որով սահմանվում է հանրային ծառայությունների համարանիշի  (ՀԾՀ) ամրագրումը և օգտագործման նպատակը, լրացում է կատարվել․ ավելացել է 1.1. կետը։Օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 14-ից։Լրացման համաձայն․1. Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է Հայաստանի

Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտում, օտարերկրյա քաղաքացու` ՀՀ-ում կացության քարտում, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձի, փախստականի ինքնությունը հավաստող փաստաթղթերում:1.1. Հանրային ծառայությունների համարանիշն ամրագրվում է նաև սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից (ՀՀ քաղաքացի, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի, ՀՀ-ում մշտապես բնակվող` քաղաքացիություն չունեցող անձ, փախստական) ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա ՀՀ-ում տրված ծննդյան վկայականում և ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում:

2. Հանրային ծառայությունների համարանիշն օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց, իրավասու այլ անձանց կողմից օրենքով նրանց վերապահված խնդիրների (գործառույթների) շրջանակներում ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս` անձնական տվյալների տեղեկատվական բազաներում վերջիններիս նույնականացումն իրականացնելու նպատակով:3. Հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր կիրառվում է`1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.2) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ հաշվարկելու և վճարելու ժամանակ, բացառությամբ համայնքի բյուջե վճարվող գումարների.3) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների տեղեկատվական բազաները վարելու ժամանակ.5) օրենքով նախատեսված այլ դեպքերում:Բացի այս, 5-րդ հոդվածում հստակեցվել է նաև, որ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ բնակչության պետական ռեգիստր վարող լիազոր մարմնի կողմից 16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ։Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *