ԽՈՅ
(Aries, 21.III–20.IV)Հրաշալի օր է: Հաջողակ լինելու և աշխատասիրության համադրության շնորհիվ հաջողության կհասնեք ստանձնած համարյա բոլոր գործերում: Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն, որոնք արժե քննարկել ծանոթների հետ. համախոհներ կարող եք գտնել նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր դեռ վերջերս քննադատում էին ձեզ:
Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում: Եթե պատրաստ եք նոր հարաբերությունների, ապա մի վախեցեք նախաձեռնող լինելուց, առաջին քայլն անելուց: Ներքին ձայնը կհուշի՝ ինչպես է պետք գործել մտերիմ մարդու հետ հարաբերությունները հարթելու համար:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)Հրաշալի օր է ինքներդ ձեր մասին մտածելու համար: Շանս կա՝ գլուխ հանեք ձեր հակասական ցանկություններից, դնեք առաջնահերթությունները, հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում: Պարզ կդառնա՝ ինչպես հասնել համարյա ֆանտաստիկ թվացող նպատակներին: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Լավ հանգստանալու, ձեզ դուր եկող մարդկանց հետ հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք: Կոգեշնչեն զբոսանքներն ու գեղեցիկ վայրեր ուղևորությունները, օգտակար կլինի գնալն այնտեղ, որտեղ վաղուց չեք եղել: Հաճելի հուշերը լավ տրամադրություն կպարգևեն ու հետաքրքիր մտքեր կտան:ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Հեշտությամբ կհաջողվի անել այն, ինչ նախկինում համարյա անհնար էր թվում: Դուք պետք է միայն նպատակին տանող առաջին քայլն անեք: Դա միշտ չէ, որ հեշտ կլինի, նշանի որոշ ներկայացուցիչների չի հերիքի վճռականությունը: Բայց ամեն ինչ կստացվի, եթե պարզապես գործեք, այլ ոչ թե ձեռքերը ծալած նստեք: Ամենայն հավանականությամբ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հիշեք, թե ինչ հաղթանակներ եք հասցրել տոնել, և դա կօգնի առաջ շարժվել:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Օրը բազում նոր հնարավորություններ կբացի ձեր առջև, իսկ ինտուիցիան կհուշի, թե դրանցից որից է լավ օգտվել: Ամեն անգամ չէ, որ ձեր արարքների պատճառները հասկանալի կլինեն շրջապատողներին: Բայց իրադարձությունների զարգացումը կհուշի, որ դուք ճիշտ եք եղել, և այստեղ նույնիսկ նրանք, ովքեր նախկինում չէին հավանում ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Դուք հեշտ ու հանգիստ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չափազանց հոգնեցնող ու ձանձրալի էին թվում: Ստեղծագործ մոտեցումը միանգամից ամեն ինչ դեպի լավը կփոխի. կարող եք իսկապես տարվել նրանով, ինչը ինքներդ ձեզ համարյա ստիպելով էիք ստանձնել: Դուք արագ կսովորեք, միանգամից կմտապահեք այն, ինչ կարող է օգտակար թվալ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Պատրաստ եղեք անակնկալների: Այսօր ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանալու: Ավելի հավանական է հակառակը՝ պայմանները զարմանալի ձևով կդասավորվեն, և դուք կսկսեք զբաղվել ոչ նրանով, ինչ չէիք նախատեսել: Բայց վշտանալու կարիք չկա. շատ հետաքրքիր կլինի, բացի այդ, հրաշալի գաղափարներ կհայտնվեն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Թեթև ու հաջող օր է: Հնարավոր է՝ այն շատ արդյունավետ չլինի, բայց հազիվ թե բողոքեք դրանից: Հնարավորություն կունենաք հրաշալի ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց վաղուց չեք տեսել: Եթե ուզենաք հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էիք, ապա հիմա նախաձեռնող լինելու ճիշտ ժամանակն է: Դա ավելի հեշտ կլինի, քան մտածում էիք:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Հրաշալի օր է: Ուրախ կլինեք, շրջապատողներն էլ չեն ձանձրանա: Ինչով էլ որոշեք զբաղվել, վառ տպավորությունները երաշխավորված են: Դուք ցանկացած գործի ստեղծագործաբար կմոտենաք, և արդյունքները հաճախ լրիվ անսպասելի կլինեն: Չի բացառվում՝ հենց այսօր հասկանաք, թե ինչ կուզենայիք փոխել ձեր կյանքում և միանգամից նոր ուղղությամբ առաջին քայլերը կանեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Հաջող օր է նոր նախաձեռնությունների համար: Կարող եք վերադառնալ նրան, ինչը ժամանակին չի ստացվել ձեզ մոտ. այս անգամ աստղերը կօգնեն հաջողության հասնել: Ուշադրություն դարձրեք հաջող զուգադիպություններին. դրանք ճակատագրի հուշումներ կլինեն: Կուրախացնեն հարազատների հետ շփումները: Կհաջողվի լուծել հին ընտանեկան խնդիրները. ձեր ջանքերի շնորհիվ մտերիմների կյանքը կլավանա:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Զբաղվեք նրանով, ինչը հոգեհարազատ է ձեզ. դա հաջողության հասնելու գլխավոր պայմանը կլինի: Օրը բացարձակապես հարմար չէ հոգնեցնող գործերի համար: Դուք կարող եք ձեզ թույլ տալ մի փոքր ծուլանալ, բայց ավելի լավ է ժամանակը նվիրեք այն զբաղմուքններին, որոնք ուրախացնում են ձեզ:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Անսովոր, վառ ու հագեցած օր է: Այն այնքան շատ իրադարձություններ կբերի, որ ձանձրանալու ժամանակ չի մնա: Բայց դուք հոգնածություն չեք զգա. կենսական ուժերը մեծ կլինեն, գործերն էլ կոգեշնչեն, այլ ոչ թե կհոգնեցնեն: Դուք պատրաստ կլինեք ստանձնել այն, ինչը նախկինում չափազանց բարդ կամ ձանձրալի էր թվում: Այս անգամ իսկապես հետաքրքիր կլինի: