«ԱԱԾ տնօրենին գաղտնի
ուղարկում են Բաքու՝ Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ». Միքայել Մինասյան Սուրբ Աթոռում նախկին դեսպան Միքայել Մինասյանը թելեգրամի իր ալիքում գրել է․«Մոսկվայում ԱԱԾ տնօրենն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից և ադրբեջանական կողմի հետ՝
նիկոլական իշխանության մի շարք այլ կասկածելի շփումներից հետո, հունվարի 11-ին նախապատրաստվող Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ,
Արմեն Աբազյանին, խիստ գաղտնիության մթնոլորտում, ուղարկում են Բաքու:Նրա առջև խնդիր է դրված՝ ձևակերպել և գրավոր արձանագրել բոլոր այն խայտառակ զիջումներն ու կորուստները, որոնք արդեն արվել են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա,
ինչպես նաև պարտավորություններ ստանձնել հաջորդների վերաբերյալ»: