Ռուսներն
ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ, ամեն ինչ արդեն որոշված է. Շուռնուխի գյուղապետ News.am-ը գրում է․ Մինչև հունվարի 5-ը ադրբեջանցիներին
հանձնված Շուռնուխ համայնքի 12 տների բնակիչները պետք է լքեն իրենց տները: Այս մասին այսօր՝ հունվարի 3-ի NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքի գյուղապետ Հակոբ Արշակյանը:«Մեզ մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել իրենց հանձված տարածքներն ազատելու համար, հակառակ դեպքում ասել են՝ ամսի 5-ից հետո այդ տարածքով մարդ էլ անցնի, կենդանի էլ անցնի, իրենցն է»,- նշեց Հակոբ Արշակյանը:Նախօրերին տարածված լուսանկարի մասին, որտեղ քանդված գրադարան է, Հակոբ Արշակյանը նշեց, որ չի կարող հաստատել՝
դա Շուռնուխի գրադարանն է, թե` ոչ:«Լուսանկարին ծանոթ չեմ: Մենք գրքերն արդեն վերև ենք տեղափոխել»,- հավաստիացրեց Հակոբ ԱրշակյանըԳյուղապետը հավելեց, որ ռուս գեներալին և խաղաղապահներին ցույց է տվել ԽՍՀՄ քարտեզ, որտեղ Շուռնուխն ամբողջությամբ հայկական գյուղ էր:«Մեզ ասացին, որ իրենցից ոչինչ կախված չէ:
Ամեն ինչ արդեն որոշված է: Հիմա մենք փորձում ենք արխիվից փաստաթղթեր գտնել, որպեսզի կարողանանք մեր հողերը վերադարձնել»,- ասաց Հակոբ Արշակյանը:Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում