Սյունիքի
մարզպետը սյունեցիներին կոչ է անում չտրվել որևէ սադրանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։ Այս մասին ասվում է Սյունիքի մարզպետ
Մելիքսեթ Պողոսյանի տարածած հայտարարությունում։«Հարգելի՛ սյունեցիներԳորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում, որը գտնվում է վիճելի տարածքում, շարունակվում են երկու կողմերի սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքները։Ըստ այդմ, Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերն այս ընթացքում տեղակայվում են նաև շփման գծի Շուռնուխ բնակավայրին հարող տարածքում։
Տեղի բնակչությանը կոչ ենք անում չտրվել որևէ սադրանքի՝ հնարավոր լարվածությունից խուսափելու համարՀՀ ԶՈՒ-ն ու հայ և ռուս սահամանապահ զորքերը լիովին տիրապետում են իրավիճակին»,- ասվում է մարզպետարանի էջոտեղադրված հայտարարությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը ֆեյսուքյան լայվով հայտնել էր, որ ադրբեջանցիներն արդեն մտել են Շուռնուխ, պոստ տեղադրել գյուղում և հայտարարել,
որ մինչև հունվարի 5–ը բնակիչները պետք է դուրս գան սահմանազատման արդյունքում ադրբեջանական կողմին անցնող տներից։