Արցախի
Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ եւ տեղում ծանոթացել ամրաշինական աշխատանքներին:
Այս մասին նշված է ԱՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ «Երկրի ղեկավարը զրուցել է հայրենիքի պաշտպանների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, նշել, որ, անկախ պատերազմի հետեւանքներից՝
Պաշտպանության բանակի զորացման ու սպառազինության արդիականացման ծրագրերը շարունակելու են մնալ կառավարության առաջնահերթություններից:
«Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ, որտեղ հաշվի են առնվելու պատերազմի դասերը, առաջատար երկրների փորձն ու սպառազինության արդիական տեսակները»,- ասել է Արայիկ Հարությունյանը: