Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 29-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մ
շակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Կարեն Մաքսիմի Գիլոյանը ծնվել է Ախալքալաքում 1970 թ.-ի ապրիլի 26-ին , հայ սպորտային մեկնաբան։ 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային hեռուստաընկերությունում։ 1993 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական արդյունաբերության էկոնոմիկա, կառավարում ֆակուլտետը։ Ծառայել է Խորհրդային բանակում:Մինչև 1995 թվականը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում զբաղվել է գործարարությամբ։ 1995-2000 թվականները սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1995 թվականին աշխատել է «Նորք» հեռուստատեսության «Լուրերի» բաժնում որպես լրագրող։ 1996 թվականից աշխատում է Հայաստանի hանրային հեռուստաընկերության «Սպորտ» ստուդիայում՝ որպես ավագ լրագրող և մեկնաբան։ 2005 թվականին կազմել է «Մարզական ժուռնալիստիկա» ուսումնական առարկան և մինչև այժմ դասախոսում է Երևանի Պետական Համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
1998 թվականին լուսաբանել է Մոսկվայում կայացած աշխարհի պատանեկան խաղերը։ Մեկնաբանել է 2004 թվականին՝ Հունաստանի մայրաքաղաքում, 2008 թվականին՝ Չինաստանում, 2012 թվականին՝ Լոնդոնում և 2016 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային օլիմպիական խաղերը։ Մեկնաբանել է նաև 2006 թվականին՝ Թուրինում, 2010 թվականին՝ Վանկուվերում, և 2014 թվականին՝ Սոչիում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը։ Մրցավայրից լուսաբանել է ավելի քան աշխարհի 17 և Եվրոպայի 25 առաջնություն: 2000 թվականից Հայաստանի դարթսի ֆեդերացիայի հիմնադիր նախագահն է։ 2002 թվականից Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է։
2007 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ուլիս ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը։ 2014 թվականին ղեկավարել է Էջմիածնում կայացած նետաձգության Եվրոպայի առաջնության մամուլի կենտրոնը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությունում վարում է «Խաղից դուրս» հաղորդաշարը։ 2015 թվականին եղել է Բաքվում կայացած Եվրոպական առաջին ամառային խաղերի հայաստանյան պատվիրակության մամուլի ղեկավարը: 2016 թվականից Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավարն է: