Ռուսաստանի
օդատիեզերական ուժերը Սարի-Շագանի (Ղազախստան) ուսումնավարժարանում կրկին հաջողությամբ փորձարկել են հակահրթիռային պաշտպանության նոր համակարգի հրթիռը: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը’
հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը: «Սարի-Շագանի (Ղազախստանի Հանրապետություն) զորավարժարանում օդատիեզերական ուժերի օդային և հակահրթիռային պաշտպանության
ուժերի մարտական անձնակազմը հաջողությամբ իրականացրել է Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի հերթական փորձնական արձակումը»,-նշել են ռազմական գերատեսչությունում: