Ով անցնում է քրեական գործով,պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը….ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆ

Ես համամիտ չեմ, որ հայտնի է 16 կուսակցությունների

դիրքորոշումը, որովհետև այդ կուսակցություններից մի մասի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել, իսկ մյուս մասը, համենայնդեպս՝ ես չեմ նկատել, որ արտահայտված լինեն: Դեմ լինելը չդարձնենք իրենց ընդհանուր դիրքորոշում: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին, որ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը չեն ցանկանում իշխանության հետ արտահերթ ընտրությունների օրակարգով քննարկումներ ունենալ:

«Այդ շարժումն ունի տարբեր ուժեր, իսկ այդ ուժերից ոչ բոլորն են արտահայտվել: Չեմ կարծում, որ դեմ լինելը կարելի է վերագրել բոլորին: Ինչ վերաբերում է այն ուժերին, որ դեմ են արտահայտվել, ես կարծում եմ, որ տարօրինակ է, քանի որ ընդդիմությունը, որը պահանջում է իշխանափոխություն, մերժում է իշխանության՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու քննարկումը, որն իշխանափոխության լեգիտիմ ճանապարհն է»,- ասաց Ռուբինյանը: Դիտարկմանը՝ ընդդիմությունը չի ցանկանում, որ այս իշխանությունների օրոք արտահերթ ընտրություններ անցկացվեն, քանի որ, ըստ ընդդիմախոսների, վերջին զարգացումներով պայմանավորված՝ ընտրությունները կկեղծվեն, Ռուբինյանն ասաց, որ ՔՊ-ն իր իշխանության օրոք ընտրություններ է պարտվել, բայց կեղծիքների չի դիմել: Նա, մասնավորապես, հիշեցրեց Աբովյանի և Կապանի քաղաքապետերի ընտրությունները: «Նիկոլ Փաշինյանի օրոք կեղծվել է զրո ընտրություն»,- ասաց Ռուբինյանը:

Հարցին՝ հրապարակում կանգնած ժողովուրդը բավարար չէ՞, որ Փաշինյանը գնա, Ռուբինյանը պատասխանեց. «Հրապարակում կանգնած մարդիկ քաղաքացիներ են, որոնք, բնականաբար, ժողովրդի մի մասն են, բայց նրանք շատ հեռու են ժողովրդի լայն շրջանակ լինելուց»: Ռուբինյանից հետաքրքրվեցինք նաև՝ այս իրավիճակում ինչպե՞ս է պատկերացնում քարոզարշավի ընթացքը, եթե երկրում անկայություն է: «Երկրում քաոս չէ, և դա փաստ է:

Այո՛, ինչ-որ ակցիաներ են անում, ակցիա անելու իրենց իրավունքներն ապահովված են, և սա ևս մեկ ցուցիչ է, որ այդ ուժերը չունեն աջակցություն, որովհետև ոչ մի ուժային, քաղաքական և այլ ճնշում չկա նրանց վրա, միևնույն է՝ նրանց չհաջողվեց հանրային լայն աջակցություն ձևավորել իրենց օրակարգի շուրջ: Քարոզարշավը լինելու է շատ պարզ. եթե ձեռք է բերվում ընտրությունների գնալու համաձայնություն, ապա ակցիաները դադարում են: Եթե որոշ խմբեր շարունակեն սադրել, վստահաբար՝ ուժային կառույցները կարձագանքեն»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Նարեկ Կիրակոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.