Այսօր
բոլորս էլ տան պայմաններում ճնշում չափելու հնարավորություն ունենք, բավական է ընդամենը գնել տոնոմետր: Սարքը ճշգրիտ պատասխան է տալիս, սակայն ձեր կողմից արված որոշ սխալներ կարող են հանգեցնել սխալ չափման:
Ահա թե ինչպես է պետք չափել ճնշումը՝ հստակ արդյունք ստանալու համար. չափելուց առաջ 5 րոպե հանգիստը՝ պարտադիր պայման է չափելուց կես ժամ առաջ զերծ մնացեք ծխելուց, սուրճ, կոլա խմելուց ( կոֆեին պարունակող ըմպելիքներից) ,
նստեք՝ հենվելով աթոռին , ձեռքը թուլացրեք և անշարժ դրեք սեղանին , հետևեք, որ ձեռքին ամրացրած պարկը գտնվի սրտի մակարդակին հավասար ,ոտքերն ուղիղ դրեք հատակին , ճնշումը չափլու պահին միզապարկը պիտի դատարկ լինի,
հագուստը չպետք է սեղմի ձեռքը, մի չափեք ճնշումը մի անգամից 2-3անգամ, մինչ հաջորդ չափելը հարկավոր է սպասել առնվազն 7-10 րոպե: