Ողբերգական ավտովթար..Մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են….

shamshyan.

com-ը գրում է․ Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մազրում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Montero մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 253 կմ հատվածում, Գորիս-Կապան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել մոտ 400 մետր խորությամբ անդունդը, հայտնվելով Վարարկն գետի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության

Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղանքի դժվարանցանելիության պատճառով, փրկարարներին, բժիշկներին, ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներին հնարավոր չի եղել մոտենալ ավտոմեքենային։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում կան դիեր, որոնց տվյալները Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են։

Դեպքի վայր է ժամանել նաև ՈՃ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Համլետ Սիրեկանյանը, սակայն փաստի առթիվ հետաքննություն է անցկացնելու Զինվորական ոստիկանությունը, որովհետև տվյալներ են ստացվել նաև, որ մահացածների մեջ ՀՀ ՊՆ ծառայողներ են։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք խաղաղապահ զորքերի ծառայողներ են։ Կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ բացի 2 մահացածներից, այլ անձ կամ անձինք էլ եղած լինեն։ Ոստիկաննությունն ու քննչական բաժնիը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը։ Այսօր, վաղ առավոտվանից որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *