Հայաստանը բացել է իր օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ինքնաթիռների համար

volga-day .ru-ն

գրում է, որ դեկտեմբերի 27-ին Հայաստանը ստիպված է եղել բացել իր օդային տարածքը «Թուրքական ավիաուղիներ» թուրքական ավիաընկերության առավոտյան թռիչքի համար: Ուղևորատար ինքնաթիռը Բաքվից Հայաստանով հասել է Ստամբուլ:

Ըստ ԶԼՄ-ների` Անկարան և Բաքուն վերջնագիր են ներկայացրել Երևանին. եթե Հայաստանը կանաչ ճանապարհ չբացի երկու երկրների քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար, ապա Ադրբեջանը կփակի օդային տարածքը դեպի Երևան և Ստեփանակերտ ուղևորվող ռուսական ինքնաթիռների համար: Դա Թուրքիայի և Ադրբեջանի միանշանակ հայտարարությունն է:Երևանը օդային տարածքը բացելու քայլին գնացել է, որպեսզի Ռուսաստանի համար

օդային տարածքը չփակվի: Հակառակ դեպքում՝ Հայաստանին ռազմական ու հումանիտար օգնություն մատակարարող ռուսական ինքնաթիռները ստիպված կլինեին թռչել Իրանի տարածքով, ինչը անհարմարություններ կառաջացնի ռուսական ավիացիայի համար։Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակ Երևանը արգելել էր Բաքվի և Անկարայի քաղաքացիական ինքնաթիռներին մուտք գործել իր օդային տարածք:

Ստացվում է, որ Թուրքիան և Ադրբեջանը ստիպել են Հայաստանին բացել իր օդային տարածքը քաղաքացիական օդային փոխադրումների համար, և այսուհետև նման թռիչքները կդառնան կանոնավոր:Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.