Նիկոլ Փաշինյանը չի հանդիպել Մուրադովի հետ

Նոյեմբերի

9 /10-ինԱրցախի և Հայաստանի կապիտուլյացիային համաձայնություն տված Հայաստանի իշխանությունները որևէ գործուն քայլ չեն կարողանում կատարել Ադրբեջանում հայտնված հարյուրավոր գերիների վերադարձի հարցով։Հայ ռազմագերիների վերադարձի հարցով այժմ զբաղվում է Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես Արցախում ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը,

որը երեկ ժամանել է Երևան ու մնացել մինչ առավոտ։ Այնուհետև թռել է Բաքու և այնտեղից այժմ վերադառնում է մեր ռազմագերիների մի մասի հետ։ Ինքնաթիռը քիչ հետո վայրէջք կկատարի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։

Նշենք, որ խաղաղապահ զորքերի հրամանատարի երեկվա այցելության հետ կապված «Հրապարակը» կապ էր հաստատել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։ Հարցերին՝ արդյո՞ք Մուրադովը հանդիպել է Փաշինյանի հետ, և եթե այո, ապա ի՞նչ է քննարկվել, արդյո՞ք անդրադարձ եղել է Ադրբեջանից հայ գերիների վերադարձին, պատասխանել էր. «Նման հանդիպման մասին տեղեկություն չունեմ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.