Նախկինների իշխանության օրոք ժողովուրդը հացի խնդիր ուներ,իսկ Նիկոլի օրոք հացի անվտանգության

«Արտահերթ խորհրդարանական

ընտրությունները մենք պետք է օգտագործենք, որպեսզի մաքրենք այս դաշտը նման շառլատաններից, մարդկանցից, ովքեր եկել և խաբել են այս ժողովրդին»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկին:

«Դաշտ պետք է գան մարդիկ՝ հստակ ծրագրով, նոր գաղափարախոսությունով, բայց արդեն իսկ իրենց կյանքով ապացուցած, որ հոգ են տանում մեր ժողովրդի մասին և կարող են այս երկիրն այս իրավիճակից հանել»,- ասաց Վարդանյանը` համոզվածություն հայտնելով, որ նման մարդիկ ի հայտ կգան«Ինձ համար բոլորը նախկին են. թե՛ նրանք, որոնց Նիկոլ Փաշինյանը համարում է նախկին, և հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է նախկին, քանի որ ազգի համար արդեն հնացել է:

Ինքն օգտագործել է մարդկանց համոզելու իր ամբողջ ռեսուրսը»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:Վարդանյանի խոսքով` Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտություն կրեցինք նախկինների և նորերի թալանի պատճառով և մինչ օրս դրա համար որևիցե մեկըչի պատժվել:«Իհարկե,և՛ այնտեղ,և՛ այնտեղ կան նոր-մալ մարդիկ,

բայց իրենք նույնպես պատասխանատվություն են կրում իրենց թիմերի համար: Ո՞վ է պատասխան տալու, ո՞ւր է Դավիթ Տոնոյանը: Ասում էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ», ինչո՞ւ պատասխան չի տալիս: Եթե չեն պատժվում՝ ինձ մոտ տպավորություն է՝ պայմանավորվածություն ունեն վարչապետի հետ»,- ասաց նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *