Տարածեք ու միացեք…Հրաշք նախաձեռնություն Ամանոորի գիշերը՝մեր զինվորների հիշատակին նվիրված..

Ֆեյսբուքում

նոր նախաձեռնություն է ստեղծվել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Սիրելի հայեր, այս տարվա Ամանորի գիշերը նման չի լինելու նախորդներից որևէ մեկին: 2020 թվականը փոխեց մեր կյանքի ընթացքն ու բոլոր ծրագրերը, հետևաբար տարին էլ այլ կերպ ենք ճանապարհելու: Նոր Տարվա գիշերը սակայն կարող է համախմբել մեզ,

որպեսզի ևս մեկ անգամ հարգենք զոհված զինվորների հիշատակը:500-ից ավելի օդապարուկներ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն բոլոր ցանկացողներին ու կլուսավորեն Հանրապետության հրապարակի երկինքը: Դրանք եւս մեկ անգամ կանմահացնեն մեր զինվորների կատարած գործն ու կազդարարեն նոր՝ 2021 թվականի գալուստը:

Դեկտեմբերի 31-ի 22:15-ից սկսած կարող եք հրապարակում վերցնել օդապարուկներն ու մասնակցել միջոցառմանը:Ձեզ կտրամադրվեն նաև ինքնասոսնձվող թղթեր, որոնց վրա կարող եք գրել զինվորների անունները։Կարող եք ձեր սեփական օդապարուկը բերել, կամ էլ դրանք բաց թողնել ձեր տներից:Տարածեք, որպեսզի ինչքան հնարավոր է շատ մարդ տեսնի ու միանա այս նախաձեռնությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.