Հադրութն ու Շուշին Ռուսաստանը տվել է Ադրբեջանին՝խաղաղապահ բերելու պայմանով

Բժիշկ

Հայկ Մանասյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով անդրադարձել է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Ես ասում էի՝ եթե Պուտինը պահի Քարվաճառն ու Լաչինը, ապա Ռուսաստանի հետ Հայաստանն ունի քննարկելու բան։ Բայց եթե Քարվաճառն ու Լաչինի շրջանը Ռուսաստանը հանձնեց, ուրեմն Հայաստանից ռուսական բազան դուրս է գալու։ Հայաստանից դուրս է գալու նաև ռուսական ԿԳԲ-ն։ Հայաստանի

օդանավակայանները պետք է հայկական սահմանապահները վերահսկեն, ոչ թե ռուսական։ Ինչո՞ւ, որովհետև Քարվաճառն ու Լաչինն այն գինն էր, որը Ռուսաստանը պիտի տար, որպեսզի Հայաստանում ունենար ռազ մական ներկայություն։ Բայց Ռուսաստանը սա չի արել, ու հիմա, որպեսզի մենք Ռուսաստանին չասենք՝ դուրս արի, մեզ վախեցնում է, թե հեսա Մեղրին կգրավեն, Զանգեզուրը կգրավեն։Այդ վախն է մեզ ներարկում, որպեսզի ասենք՝ թող ռուսական բազան գա ու մնա։ Նույնիսկ մեր քաղաքական գործիչներից մեկը ասում է՝ մի հատ էլ բազա պիտի դնենք Զանգեզուրում, որպեսզի մեր ժողովուրդն իրեն անվտանգ զգա։

Քիչ է մնում գնանք խնդրենք, որ մեր կանանց կողքը բերեն ռուս զինվոր կանգնեցնեն, որ մեզ անվտանգ զգանք»,- ասել է Մանասյանը։ Ըստ նրա՝ Ռուսաստանի ցանկությունն էր ամեն գնով Արցախ մտցնել խաղաղապահներ։ «Թեև Նիկոլն այս ամբողջի պատասխանատուն է, թե ինչու ունեցանք այսքան զոհ ու այսքան կորուստ, սրա համար Նիկոլն իր փնթիությամբ ու ապիկարությամբ է պատասխանատու։ Բայց բոլոր դեպքերում եկեք հասկանանք, որ ինչ նախագահ ու վարչապետ էլ լիներ, ՌԴ-ին պետք էր, որ իր խաղաղապահը մտներ Արցախ։ Եվ դրա համար երկու պայման պետք է լիներ՝ առաջին, Արցախը պետք է լիներ թույլ, հայկական բանակը պետք է լիներ թույլ։

Որպեսզի խաղաղապահ գար, Հայաստանը պետք է լիներ թույլ։ Երկրորդ, Ռուսաստանին ամեն գնով պետք է եղել, որ Արցախը չունենա անկախ ստատուս, լինի կախյալ, որպեսզի ինքը խաղաղապահով գա հայերին իբր թե փրկելու։ Եթե Ղարաբաղը ունենար միջազգային ստատուս, ապա կարող էին նույնիսկ ՆԱՏՕ-ի զորքեր մտնել ու ասել՝ մենք պաշտպանում ենք էս ժողովրդին»,- նշեց է Մանասյանը։ Նրա խոսքով՝ ըստ երևույթին Հադրութն ու Շուշին Ռուսաստանը տվել է Ադրբեջանին՝ խաղաղապահ բերելու պայմանով։«Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը պայմանավորվել են, մտել են, Շուշին էլ են վերցրել, իրենց ուզած շրջաններն էլ, Հադրութն էլ որպես բոնուս։ Ռուսը որտեղ ուզեր կկանգնեցներ պատերազմը։ Ավելին, պա տերազմը կանգնեցնելուց հետո էլ այդ գիծը չի պահվում, Հադրութի երկու գյուղ ռուս խաղաղապահի օրոք անցնում են Ադրբեջանին։ Ուրմեն ռուս խաղաղապահից առաջ այդ պայմանավորվածությունը եղել է։ Հիմա մեզ պարզ է արդեն, որ Ռուսաստանը խաղաղապահ մտցնելու համար տվել է Շուշի և տվել է Արցախի սուվերենությունը»,- ասել է նա։
Հայկ Մանասյանի խոսքով՝ այսօր մեզ ռուսական «սիմպատիա» ունեցող իշխանություն են ուզում բերել ու շարունակել ռուսական շահի ծառայեցնել մեր երկիրը։«Մենք 100 տարի եղել են Ռուսաստանի կողմից, որ դուրս գանք թուրքական լծից։ Արդյունքում ի՞նչ եղավ, բերին հասցրին բնաջնջման։ Սովետական տարածքում էլ մեզ մի փոքր տարածք տվեցին, էն դեպքում երբ Վրաստանին ու Ադբեջանին լեն ու բոլ տարածքներ տվեցին»,- նշել է նա։Առաջին քայլով, ըստ նրա, մենք ռուսական բազան ու զորքերը մեր տարածքից դուրս պետք է հանենք։ Պետք է հնարավորինս խաղաղ պահել սահմանը, հնարավորինս մտնել քաղաքական առևտրի մեջ թուրքերի հետ։ «Այսպես թե այնպես Եվրոպան ու ԱՄՆ-ն այնպես են անելու, որ 20-30 տարի հետո Ղարաբաղը ստատուս ունենա։ Որպեսզի սա չլինի, Հայաստանում ու Ադրբեջանում պետք է լինի ռուսահպատակ իշխանություն։ Բայց Արևմուտքն ամեն ինչ անելու է, որ Ալիևին գցի ու տեղը բերի մեկին, ով ռուսական խաղաղապահներին կասի՝ դուրս եկեք այստեղից։ Իսկ որպեսզի ռուս խաղաղապահները դուրս գան այստեղից, Ղարաբաղը պետք է ունենա սուվերենություն ու հզոր բանակ։ՇԱրևմուտքը, որպեսզի խաղաղապահներին հանի այստեղից, Արցախին պետք է տա հզոր բանակ և սուվերենություն՝ անկախություն։ Եվ մեր շահերից է բխում այսօր ռուսական բազան Հայաստանից հանել։ Եթե Ռուսաստանն այստեղից խաղաղապահներով ու բազայով դուրս եկավ, կորցնելու է Դաղստանը, սկսելու է կորցնել իսլամական Կովկասը։ Որպեսզի սա չլինի, ի՞նչ պետք է անի Ռուսաստանը։ Ղարաբաղի հետ կապված նորից պետք է գործարկի Մինսկի խումբը, Ադրբեջանին պետք է ասի՝ Հադրութից, Շուշիից զորքերդ հանիր, Շահումյանի շրջանից էլ հետը։ Բերում ու ստատուս են տալիս Ղարաբաղին, Ֆրանսիայի ու ԱՄՆ հետ, Մինսկի խմբով վերականգնում են Արցախի տարածքային ամբողջականությունը, գոնե ԼՂԻՄ տարածքով, ճանաչում են ստատուսը։ Եվ դրանից հետո Ռուսաստանը Արցախի հետ պայման է կապում թեկուզ 100 տարով բազա ունենալ Արցախում»,- ասել է Հայկ Մանասյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.