«Ազատ արդար և թափանցիկ»՝ըստ Նիկոլի…

ՀՀ վարչապետի

պաշտոնը զբաղեցնող անձը, որը զրկվել է այդ իրավունքից իրավական և բարոյական բոլոր նորմերով, շարունակում է մանիպուլյացնել իր կողմից հռչակված «հպարտ» քաղաքացիներին: Հայաստանի հասարակությունը մասնատած ու միմյանց նկատմամբ ատելությամբ լցրած թշնամական գործակալը (նման բան՝ «բաժանի, որ տիրես»,

սովորաբար անում է թշնամի պետություններից ուժեղը թույլի նկատմամբ) ոչ միայն ինքնակամ չի հեռանում կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, այլև փորձում է մարդկանց համոզել, որ պետք է անցկացվեն «ազատ, արդար և թափանցիկ» խորհրդարանական ընտրություններ, և հենց ինքը կարող է կազմակերպել այդ ընտրությունները: Անդրադառնանք նիկոլի կողմից կազմակերպված «ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններին կամ նմանատիպ այլ միջոցառումներին: Նախ, հասարակության այն մասը, ով աչք ունի, որ տեսնի, տեսավ, թե ինչպես և ինչպիսի «սգո» երթ կազմակերպեց վարչապետ կոչվածը դեպի Եռաբլուր: Իսկ նրանց համար, ովքեր չեն տեսնում կամ չեն ցանկանում տեսնել, ասեմ, որ այդ սրբապիղծ միջոցառումը (այլ անուն տալ դրան հնարավոր չէ) կազմակերպվեց վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ և, ինչպես լրատվամիջոցներից մեկն էր արձանագրել, թաղային հեղինակություններից մեկի օժանդակությամբ: Երկրորդ, դա ոչ թե սգո երթ էր՝ լուռ և արժանապատիվ, այլ համարյա թե քայլարշավ «նիկոլ, վարչապետ» վանկարկումով, ողջույնի ծափերով ու մատներով հաղթական նշանների ցուցադրումով:

Որպեսզի ծանոթանանք «ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններ կազմակերպելու նիկոլական ունակությանը՝ վերհիշենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) վարչության ընտրություններից մեկ երկուսը: Առաջինը 2016 թվականի հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններին Գյումրիում և Վանաձորում տապալումից հետո գործող վարչության հրաժարականի և նոր վարչության ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումների առումով սկանդալային բացահայտումն էր: Որքան հիշում եմ, նոր վարչության նախագահ էր ընտրվել ազատամարտիկ, հրազդանցի Սասուն Միքայելյանը, այն Սասունը, որը երկու թե երեք տարի անց պետք է հայտարարեր, որ 2018-ի ապրիլյան իրադարձություններն ավելի կարևոր փուլ էին մեր ժողովրդի պատմության վերջին հազար տարում, քան Արցախյան ազատամարտը: Ի դեպ, ՔՊԿ վարչության ընտրության հաջորդ ըտրությանը զարմանալիորեն վարչության նախագահը նույնիսկ չէր ընտրվել վարչության կազմում: Այդ երևույթը բազմաթիվ մարդկանց կարող էր թվալ զարմանալի, սակայն այդ կուսակցությունում նիկոլի բռնապետական վարքագծին տեղյակ մարդկանց համար բնականոն գործընթաց էր:Ի դեպ, ըստ օդում պտտվող լուրերի, տարիներ առաջ նման ձևով են անցել նաև Լևոն Տեր-Պետրոսյանին հարող երիտասարդների «Հիմա» շարժման ղեկավար մարմնի՝ նիկոլի ղեկավարությամբ կազմակերպված ընտրությունները, ինչը կարող են հաստատել այդ ընտրություններին մասնակցած, այժմ արդեն հասուն մարդիկ: Ասեմ, որ տողերիս հեղինակը ևս նման փորձառություն է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության (դա նախորդել է նույն անվանումով կուսակցության երևան գալուն) հիմնադիր նիկոլ փաշինյանի հետ էլեկտրոնային նամակագրության տարբերակով շփման ընթացքում: Որպես հետևանք ես թարգեցի այդ շփումը, չնայած նախաձեռնողը հենց ես էի:

Այս պատմությունները վկայում են, թե ինչպիսի «ազատ, արդար և թափանցիկ» ընտրություններ կկազմակերպվեն, եթե նիկոլ փաշինյանը շարունակի զբաղեցնել վարչապետի աթոռը:
ՀԳ. Եվ թող որևէ մեկը չվկայակոչի 2018 թ. դեկտեմբերի ընտրությունների մաքուր անցկացումը, քանի որ դրանք որևէ ձևով խաթարելու կամ նույնիսկ կեղծելու կարիք չկար. երկրում շարունակում էր տիրել հետհեղափոխական էյֆորիան, և ընտրողները դեռևս իրենց պատկերացնում էին «հպարտ քաղաքացիներ», իսկ նիկոլ փաշինյանին՝ «հպարտ քաղաքացիների» առաջնորդ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.