Սպասվում է ջերմաստիճանի նվազում…Եղանակը առաջիկա օրերին..

Արտակարգ

իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. «ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ

տանող ավտոճանապարհները փակ են։ Դժվարանցանելի են Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածը (կա մոտ 60 կուտակված բեռնատար ավտոմեքենա) և Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը։

Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի և Արթիկ քաղաքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *