Արփինե Հովհաննիսյանը
ֆեյսբուքյան իր էջում գրում է՝Հարգելի հայրենակիցնե՜ր Ինչպես տեղեկացրել էի, գերիների խնդրով դիմել էի իմ եվրոպացի գործընկերներին։ Այս ընթացքում պարբերաբար նրանց տեղեկացրել եմ զարգացումների մասին, այդ թվում այն մասին, որ նոյեմբերի 9-ի հրադադարից հետո էլ ունենք նոր գերիներ։Այսօր պատասխան նամակ եմ ստացել
Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարից, որտեղ նա շեշտել է հումանիտար աղետի հետեւանքների վերացմանն ուղղված անձամբ իր ու ԵԽ պատրաստակամությունը։Հ.Գ. Որեւէ այլ դետալ չեմ ասում ու չեմ բարձրաձայնում մյուս գործընկերների խնդրանքով՝ գործընթացին չվնասելու համար։Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ունենք ևս 62 նոր գերի: Այդ մասին հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ:«Անունների անվանական ճշգրտում, իդենտիֆիկացիա այս պահին դեռևս չունենք:
Արդեն հաստատել են, որ տեղափոխվել են Բաքու: Հաջորդ գործընթացը պետք է լինի նույնականացումն անուններով և արդեն վերադարձի ժամկետների քննարկումը:Գեներալ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում փորձել ենք հասկանալ՝ ինչպիսի զարգացումներ կունենան գործընթացներըը: Ծնողներ ևս ներկա են եղել հանդիպմանը:Խիստ նախնական տվյալներով՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո արդեն ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,- նշեց Բաղդասարյանը: