Ռուսաստանի և
Ադրբեջանի նախագահներն այսօր հեռախոսազրույց են ունեցել և հետագա համագործակցությունը ամրապնդելու վստահություն հայտնել, հաղորդում է պաշտոնական Բաքուն։«Զրույցի ընթացքում կողմերը նշել են բոլոր ոլորտներում
ռազմավարական հարաբերությունների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացումը և վստահություն են հայտնել համագործակցությունը հետագայում ընդարձակելու և ամրապնդելու վերաբերյալ»,- հայտարարել է
Ալիևի նախագահական աշխատակազմը։Կրեմլի հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ նախագահ Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին ծննդյան օրվա կապակցությամբ։Նյութի աղբյուրը՝ ArmLur.am