Ցավոտ իրավիճակ..Որոտանի և Շուռնուխի սահմանային հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել.ՓԱՇԻՆՅԱՆ

Վարչապետ Նիկոլ

Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Սյունիքում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներին

«Դրանք ունեն որոշակի նրբություններ ու որոշակի բարդություններ, բայց մեր համոզմունքն այն է, որ այդ աշխատանքը պետք է տեղի ունենա ու այդ աշխատանքը անհրաժեշտ է Սյունիքի ու Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս գործունեության հետ կապված կարող են լինել ամենատարբեր մեկնաբանություններ: «Մենք ավելացնում ենք Սյունիքի անվտանգության երաշխիքները ու Հայաստանի անվտանգության երաշխիքների նոր համակարգ ենք ձևավորում:

Այնտեղ երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված կարող են ծագել որոշակի հարցեր, մեկը Որոտանի մասին է, երկրորդը՝ Շուռնուխի, որտեղ կան որոշակի սահմանային հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել»,- ասաց Փաշինյանը: «Բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ կառավարությունը համարժեք փոխհատուցումներով հանդես կգա ու մեր քաղաքացիների շահերը լիաժեք կլինեն պաշտպանված»,- նշեց Փաշինյանը: Նիկոլ Փասշինյանի խոսքով՝

ՀՀ միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել ու չի կարող լինել, բայց սա չի նշանակում, որ այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա ու սահմանների դելիմիտացիա: «Այս փուլում տեղի է ունենում սահմանային կետերի տեղորոշում, որի նպատակը անվտանգության ապահովումն է», – վստահեցրեց Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *