Ոստիկանները
հեռացնում են քաղաքացիներին, որ վարչապետի ավտոշարասյունն անցնի (Տեսանյութ)Կառավարության դիմաց այս պահին լարված իրավիճակ է: Ոստիկանները քիչ առաջ սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին,
որոնք փակել էին կառավարության մուտքերը: Նրանք այնտեղ էին հավաքվել վառ առավոտից՝ խոչընդոտելու համար կառավարության նիստի անցկացումը:Բողոքի ակցիայի մասնակիցները բախումների մեջ են կարմիրբերետավորների հետ:
Վերջիններն ուժ կիրառելով քաղաքացիներին հեռացնում են կառավարության շենքի մոտից, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունն անցնի:Ցուցարարներից մի քանիսի ինքնազգացողությունը վատացել է: