Նիկոլ Փաշինյանը պետք է երանի տա,որ այսքանից հետո այս երկրում կարողանա ապրել…ԱՇՈՏՅԱՆ

Ըստ

Արմեն Աշոտյանի այս ամենը վկայում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախճանի մասին.«Նա պետք է երանի տա, որ այսքանից հետո այս երկրում կարողանա ապրել, ուր մնաց, որ կարողանա պաշտոնավարել: Նա չունի քաղաքական ապագա,

իսկ որպեսզի Հայաստանն ու Արցախն ունենան ապագա, Նիկոլ Փաշինյանը չպետք է զբաղեցնի այդ կաբինետը:Դա արդեն վճիռ է, սա արդեն ճակատագիր է և, ցավոք սրտի, դավադիր ստահակը մինչև վերջ մսխում է Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի պաշտպանական ուժերը, մինչև վերջ փորձում է վնաս տալ իր գոյությամբ, իր անփառունակ քաղաքական գործունեությամբ մեզ բոլորիս, մեր ազգային շահերին…»:Հիշեցնենք,

որ «Հայրենքի փրկության շարժման» մասնակիցները երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեցին, որ առավոտյան ժամը 10:00-ից պետք է շրջափակեն կառավարության շենքը,

որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի մուտքը կառավարություն:Վաղ առավոտից ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել կառավարության շենքի տարածքում, և բոլոր մուտքերի մոտ ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ փակ պահելով դեպի կառավարություն գնացող բոլոր ճանապարհները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *