Հայաստանը չի
պատրաստվում Ադրբեջանին փոխանցել Նախիջևանի Ինքնավարության Հանրապետությանը սահմանակից Երասխի մոտ գտնվող բարձունքները։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե իբր դեկտեմբերի 25-ին հայկական կողմը Երասխի ուղղությամբ պատրաստվում է Բաքվին հանձնել մի շարք դիրքեր: Գրում են` տեղի բնակիչները պնդում են, որ այդ բարձունքներում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին հրամայել են լքել դիրքերը։
«Նման բան չկա։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասաց Ալթունյանը։աղբյուր