Գեղարքունիքի մարզպետը հայտարարություն է տարածել լճի մոտ պարող ադրբեջանցիների մասին

Գեղարքունիքի

մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է․ «Հարգելի’ հայրենակիցներ,Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։

Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։

Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։Առողջ եղե’ք…»։Նյութի աղբյուրը՝ MediaNews

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.