Ստեփանակերտի օդանավակայանի
բացումը նախատեսված է դեկտեմբերի 25-ին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի կառավարության աղբյուրը։«Տարածքն ամբողջությամբ ականազերծված է, իսկ օդանավակայանը ինժեներական և տեխնիկական տեսանկյունից լիովին պատրաստ է աշխատել բնականոն ռեժիմով», — հայտնել է աղբյուրը:
Նշենք, որ Ստեփանակերտի օդանավակայանն արդեն վերանորոգվել և պատրաստ էր ինքնաթիռներ ընդունել 2012 թվականին: Սակայն Բաքվի հակազդեցության պատճառով օդանավակայանն այդպես էլ չգործեց։ Իրավիճակը փոխվել է եռակողմ համաձայնագրի կնքումից և
ԼՂ–ում ռուս խաղաղապահների տեղակայումից հետո։Ավելի վաղ նշվում էր, որ ռուսաստանցի խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման աշխատանքներն իրականացվել են առանց ընդհատման, սակայն դրա բացման կոնկրետ ժամկետ չէր նշվել: