Հայաստանն աշխարհում միակ երկիրն է,որն իր պետական սահմանը թշնամու հետ գծում է GPS համակարգով.ԱՐԹՈՒՐ ՂԱԶԻՆՅԱՆ

Այս պահին ՀՀ-ում

խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ և անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձևավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, սա ոչ այլ

ինչ է, եթե ոչ պետական հանցագործություն։Նույնիսկ ամենաանգրագետ մարդն է հասկանում, որ սահման գծելու հստակ մեխանիզմներ կան և դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում և կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է Այս կապակցությամբ՝ իր խորը մտահոգությունն է հայտնել «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ Նա գրառում է կատարել. «Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որն իր պետական սահմանը թշնամու հետ գծում է GPS համակարգով՝ թշնամու տված քարտեզով և պայմաններով»: Հատուկ մի ուշագրավ դիտարկում կատարեմ իմ ընթերցողների համար՝ Google Map-ի կամ GPS-ի հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող: Անհասկանալի է, օրինակ, գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ:
Չեմ կարող չանդրադառնալ նաև Արթուր Ղազինյանի այն դիտարկմանը, ըստ որի՝ պետական դավաճանը հիշել է 2010թ. ընդունված մի օրենք, որով նկարագրված են ՀՀ գյուղերի վարչատարածքային սահմանները. «Էս խեղկատակը օրենքում գտել է «սահմանակից է Ադրբեջանի հանրապետությանը» ձևակերպումը և երջանիկ հորթի պես թռչկոտելով այս մասը տեղադրում է որպես իր դավաճանության հիմնավորում:

Սա էն աստիճանի անգրագետա, որ նույնիսկ չգիտի, որ ՀՀ օրենքով պետական սահմաններ չեն գծվում, քանի որ ՀՀ ԱԺ ընդունած օրենքը 0 արժեք ունի ադրբեջանի համար»:Ուստի՝ հարկ եմ համարում հատուկ չհասկացողների համար ներկայացնել խնդրի վերաբերյալ պատկերացում ունեցողի՝ Արթուր Ղազինյանի մանրամասն նկարագրությունը, համաձայն որի՝ Պետական սահման գծելու հարցը լուծվում է 2 կամ ավել պետությունների կողմից ստեղծված միջպետական հանձնաժողովի կողմից՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ, որի հիման վրա ընդունվում են ներպետական օրենքները:Իսկ վերջում, Արթուր Ղազինյանը եզրափակում է. «Հիմա Ադրբեջանը, նիկոլի օգնությամբ և «իմ քայլը» դաշինքի լուռ աջակցությամբ, գծում են ԻՐԵՆՑ ՀԱՐՄԱՐ ձեռնտու սահման, ինչը կրկին պետական դավաճանություն է»:Բայց ինչպես տեսնում ենք բոլորս նա Փաշինյանն այնքան անթասիբ և աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից և ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա: Նրան միայն մնում է ականջալուր լինել սթափ դատող հասարակության պահանջին:
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.