Ալիևի հակառուսական բունտի կոչը

ԱՊՀ պետությունների

ղեկավարների Վեհաժողովում Բաքվի ղեկավար Ալիևի ելույթի մեջ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հիշատակումը ուներ, անշուշտ, մի քանի նպատակ, տարբեր տրամաչափի:Խոսքն այն դրվագի մասին է, երբ Էրդողանի խամաճիկը հայտարարում էր, թե հայկական բանակի վրա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի անարդյունավետությունը չէ, այլ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի:

Ալիևի նպատակներից մեկն, անշուշտ, այդօրինակ հայտարարություններով Հայաստանի ներքաղաքական և հասարակական տրամադրությունների վրա ազդեցությունն ու «հեռակառավարումն» է: Կա նրա այդ նպատակը կամ ակնկալիքը չարդարացնելու մեկ միջոց:Հայաստանում հանրությունը, ներքաղաքական դերակատարները կարող են միմյանց ունենալ ամենատարբեր հարցեր, պահանջներ, հարցադրումներ, մեղադրանքներ, կոշտ քննադատել միմյանց, ընդդիմախոսել, բայց այդ ամենում նրանցից որևէ մեկը չպետք է որևէ մյուսի հասցեին անդրադառնալիս հղում անի Ալիևին կամ նրա որևէ պաշտոնյայի: Հայկական կյանքում դա պետք է լինի երկաթե կանոն:Ցավոք, չի եղել այդպես տարիներ շարունակ: Ալիևի հայտարարության ավելի խոշոր տրամաչափի նպատակը, սակայն, հասցեագրված է թերևս ոչ թե Հայաստան, այլ Ռուսաստան, լինելով գործնականում «դիվանագիտա-դրացիական» ապտակ այդ երկրի նախագահ Պուտինին:

Այլ կերպ, քան ապտակ, հնարավոր չէ գնահատել այն, երբ ԱՊՀ Վեհաժողովում գերակայի կարգավիճակ ունեցող Պուտինը ստիպված է լսել, թե Էրդողանի խամաճիկի կարգավիճակում հայտնված Ալիևն ինչպես է հեգնում ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող Հայաստանին, ու նաև, օրինակ, ՌԴ նախագահ Պուտինի ընկերոջ կարգավիճակ ունեցող Ռոբերտ Քոչարյանին:Բանն այն է, որ, եթե Նիկոլ Փաշինյանը 2․5 տարիների ընթացքում ռուսական պրոպագանդայի և Հայաստանում Ռուսաստանի և Պուտինի ընկերների ու բարեկամների շուրթերով պիտակավորվեց իբրև «հակառուսական» կամ «սորոսական», ապա Սերժ Սարգսյանի և առավել ևս Ռոբերտ Քոչարյանի հասցեին, անշուշտ, անհնար է անել այդպիսի բնորոշումներԱհա այդ համատեքստում, Ալիևը խոսելով հայկական բանակի, Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի մասին, Պուտինին ակնարկում է, որ պարտվել է ոչ միայն «հակառուսական» Փաշինյանը, այլ նաև Ռուսաստանի ընկեր ու բարեկամ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը:Հարցը տվյալ դեպքում Ալիևի «ախտորոշման» ճշմարտացիությունը չէ, որքան էլ հայկական պարտությունն ունի խորքային և հանգամանալից վերլուծության կարիք՝ ապագայում հաղթանակի վերածվելու համար: Հարցը Ալիևի նպատակն է՝ ԱՊՀ Վեհաժողովի առաջ ի ցույց դնել Պուտինի պարտությունը: Դրանով, անշուշտ, Ալիևը փորձում է մեղմել իր պարտության գիտակցումը,

որ Բաքվում գալիս է ժամանակի հետ՝ Արցախը Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը Թուրքիային հանձնելու առումով: Սակայն, դա, իհարկե, այլ պատմություն է, մեկ այլ շերտ:Վերադառնալով Էրդողանի խամաճիկի հայտարարության նպատակի հիմնական տրամաչափին, ապա հարկ է արձանագրել. Ալիևը արցախյան պատերազմի մեզ համար ցավագին արդյունքի մատնանշումով և այդ համատեքստում Պուտինի պարտության մասին ակնարկով, ազդակ է հղում Վեհաժողովի մասնակից մյուս երկրների՝ թյուրքալեզու գերակշռող մեծամասնությամբ, որ կա

Պուտինի հանդեպ հաղթանակի նախադեպ և հնարավորություն:Այլ կերպ ասած, ԱՊՀ թյուրքալեզուների համար Ալիևն անում է Էրդողանի գովազդ, անշուշտ, ոչ առանց վերջինիս համաձայնության և գուցե նույնիսկ ուղիղ ցուցումի: Այլ կերպ ասած, Ալիևի ելույթը ԱՊՀ Վեհաժողովում, հետխորհրդային տարածքում թյուրքական բունտի կոչ էր, առնվազն նախաբան՝ հիմնական կոչից առաջ:

One thought on “Ալիևի հակառուսական բունտի կոչը

  1. Matejcic M, de Batlle J, Ricci C, Biessy C, Perrier F, Huybrechts I, Weiderpass E, Boutron Ruault MC, Cadeau C, His M, Cox DG, Boeing H, Fortner RT, Kaaks R, Lagiou P, Trichopoulou A, Benetou V, Tumino R, Panico S, Sieri S, Palli D, Ricceri F, Bueno de Mesquita HB, Skeie G, Amiano P, SГЎnchez MJ, Chirlaque MD, Barricarte A, QuirГіs JR, Buckland G, van Gils CH, Peeters PH, Key TJ, Riboli E, Gylling B, Zeleniuch Jacquotte A, Gunter MJ, Romieu I, ChajГЁs V allergic reaction doxycycline

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *