Վիրավոր զինծառայողի ընտանիքը օգնության կարիք ունի

Գեղամ Ղազարյանը,

ում որդին ապրում է Արտաշատ քաղաքում, օգնության կարիք ունի:Առաջնագծում որդու վիրшվորվելուց հետո ամեն ինչ խառնվել է իրար: Ինչպես նա է նշում՝ բուժման համար շատ պարտքեր են կուտակվել, այս պահին ունեն սննդի, ինչպես նաև հագուստի կարիք:«Որդիս՝ Գևորգը, 20 տարեկան է, վիրшվորվել է պшրшնոցի և ձեռքի շրջանում՝ Մատաղիսում:

Երբ տեղափոխեցին հիվանդանոց, բնականաբար, անընդհատ գնում-գալիս էինք, ինչի համար գումար էր անհրաժեշտ: Քանի որ ամենօրյա աշխատանք էի կատարում, դա այս պահին չկա, և կարելի է ասել՝ ծախսերը շատ են, փող գրեթե չկա:Տղաս դուրս է գրվել հիվանդանոցից, ո՛չ գումար ունեմ, ո՛չ էլ կարողանում եմ հագուստ գնել, որ կարողանա հագնել ու թեկուզև դուրս գա:

Բուժվել և դուրս է գրվել, մնում է հետևենք, իսկ դրա համար նաև նորմալ սնվել է պետք, որն այս պահին ապահովել դժվարանում եմ:

Դեղորայքն անվճար պետությունը հատկացրել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին՝ հավելելով, որ քանի որ մասնագիտություն չունի՝ մի օր այստեղ է աշխատում, մյուս օրը՝ այլ տեղ, և հիմա բացարձակ աշխատանք չկա։ Նա աշխատանք է փնտրում, և եթե առաջարկներ լինեն՝ չի հրաժարվի:Նրա խոսքով՝ խնդիր ունեն նաև կոմունալների վճшրման հшրցում: Ընտшնիքին օգնելու համար կարող եք կապ հաստատել այս հեռախոսահամարով՝ 077 760443:աղբյուր

3 thoughts on “Վիրավոր զինծառայողի ընտանիքը օգնության կարիք ունի

  1. burgdorferi persistence in humans has been raised, there is no high quality evidence to support this concept or the idea that additional antibiotic therapy is helpful for patients for PTLDS how much nolvadex for pct The causes that are currently identified with a direct link to RPL will be discussed and scheduled for testing

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *