Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ,ավելի վճռական գործողություններ

Ընդդիմությունը հրապարակել

է վաղվա անելիքները։«Այն քաղաքացիները, ովքեր ուզում են այստեղ գիշերել, կարող են մնալ։ Պայմաններ ստեղծվելու են։ Հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գլխավոր գերագույն խրտվիլակը նստած է այս շենքում։Վաղը առավոտվանից հանրապետությունում շարունակվելու են զանգվածային բողոքի ակցիաները։ Եվս մեկ օր հայտարարում ենք

դասադուլ և գործադուլ։ Վաղը 16:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ մեծ հանրահավաքի։ Այսօրվա մեր պահանջները մնացել են անպատասխան, հետևաբար ամբողջ պատասխանատվությունը մնում է իրենց վրա, մեղքը իրենց վիզը։ Մինչև 16։00 կշարունակենք գործողությունները, հետո կհավաքվենք այստեղ ու կդիմենք ավելի կտրուկ, ավելի վճռական գործողությունների»,-նշեց իշխան Սաղաթելյանը։Հավաքվածներին առաջարկվեց ևս 2 անգամ պտտվել կառավարության շենքի շուրջ։Իրավաբան.net

One thought on “Վաղը դիմելու ենք ավելի կտրուկ,ավելի վճռական գործողություններ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *