Վլադիմիր
Պուտինը ստորագրել է նախկին նախագահի ու նրա ընտանիքի անդամների անձեռնմխելիության երաշխիքների ընդլայնման մասին օրենքը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ նախագծի հեղինակները պատգամավոր Պավել Կրաշենիննիկովն ու սենատոր Անդրեյ Կլիշասն են։
Այն համապատասխանում է այս ամռանն ընդունված Սահմանադրության փոփոխություններին։ Համաձայն օրենքի՝ երկրի ղեկավարը լիազորությունների դադարեցումից հետո անձեռնմխելիություն կստանա․ նրան չեն կարողանա ենթարկել քրեական կամ վարչական պատասխանատվության, կալանավորել, հարցաքննել, խուզարկել։
Այս օրենքը վերաբերում է նաև նրա բնակության կամ ծառայողական վայրին, տրանսպորտային, կապի միջոցներին, փաստաթղթերին, ուղեբեռին ու նամակագրությանը։ Նախկին նախագահին այս երաշխիքներից կարող է զրկել միայն Դաշնային խորհուրդը՝
Պետդումայի կողմից պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար մեղադրանք առաջադրելու դեպքում։ Տաթև Ֆռանգյան