Կգա պահ որ էլ չենք նայելու ինչն է ճիշտ ինչը սխալ…

Պարզվեց՝

մեր ժողովուրդը շատ բարի է ու օրինապաշտ, որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավել չէր մնա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի

թեկնածու Վազգեն Մանուկյանը «Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այդ ծանր վիճակին: Կարար շուտ կանգներ, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը եւ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետեւ իր վրա է դա:Դուրս գալուց նույնն է անելու: Ինքը դուրս կգա այն պահին, երբ որ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն, խասյաթ է:

Նաեւ մեզանից է կախված, որ դա արագացնենք:Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհներով, բայց ինքը պետք է չմնա եւ մեր գործողությունները օրեցօր պետք է խստանան: Պահ կգա, որ էլ չենք նայի՝

ինչն է ճիշտ, ինչը սխալ, կարեւորը, որ ինքը գնա»,-հայտարարեց նա:Վազգեն Մանուկյանը տեղեկացրեց, որ իրենք մշակել են ինչ-որ ճանապարհ. «Հերթական քայլերը Իշխան Սաղաթելյանը կասի: Ուզում եմ մեզ մաղթել հաղթանակ, որովհետեւ առանց հաղթանակի չենք ունենա հայրենիք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *