iravaban
.net-ը գրում է․ 2010 թվականի հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները: Այսպես, Արցախին
(Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով’ Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով’ Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով’ պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն),
«Ե»-«Զ» հատվածով’ Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով’ պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով’ Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով’ Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով’ Վերիշեն գյուղական համայնքին»:
Չի նշվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Նշվում է այսպես․ ««Դ»-«Ե» հատվածով սահմանագիծը հանընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»